ՀՀ ֆինանսների նախարարությունը մեկնարկում է նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման գործընթաց

ՀՀ ֆինանսների նախարարությունը մեկնարկում է նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման գործընթաց

ՀՀ ֆինանսների նախարարությունը մեկնարկում է նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման գործընթաց:

 

Խորհրդի առաջնահերթությունն է ապահովել նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, ինչպես նաև մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը:

 

Մրցույթին կարող են մասնակցել՝
  • ՀՀ-ում պետական գրանցում ունեցող ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունները (հասարակական միավորումներ, հիմնադրամներ կամ օրենքով նախատեսված այլ ձևերով կազմակերպություններ՝ բացառությամբ կուսակցությունների)
  • ֆիզիկական անձինք,
  • համայնքներում գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին՝ https://bit.ly/3Xbg4lE:

Խորհրդին անդամակցելու նամակ-հայտերը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. հասցեին:

 

Հայտի մեջ ներառվող տեղեկատվությանը, կից ներկայացվող փաստաթղթերին և այլ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3Xbg4lE:

 

Հայտերը կարող եք ներկայացնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 8-ը՝ ժամը 18:00-ը։ Ժամկետից ուշ ներկայացված և սահմանված ժամկետում թերությունները չվերացրած հայտերը ենթակա չեն դիտարկման:

 

Նախարարին կից հասարակական խորհրդի պատասխանատու պաշտոնատար անձն է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետ Էլեն Աբգարյանը: Հարցերի դեպքում կամ լրացուցիչ մանրամասների համար կարող եք դիմել պատասխանատու պաշտոնատար անձին՝ զանգահարելով 011 800 325 հեռախոսահամարին։
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©