ՎՎարդան Հովսեփյան

Հայաստան ներկրվող բնական գազի ծավալներն ավելացել են

Հայաստան ներկրվող բնական գազի ծավալներն ավելացել են

2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,9%-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1,678.4 մլն խմ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1,590.5 մլն խմ: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն: 

Ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում 18,3%-ով նվազել են Էներգետիկայի և 7,5%-ով՝ արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով, համապատասխանաբար, 386.6 և 134.2 մլն խմ:

Նշված ժամանակահատվածում բնական գազի սպառման ծավալները 26,4%-ով ավելացել են բնակչության և 27,8 %-ով տարբեր սպառողների կողմից՝ կազմելով, համապատասխանաբար, 460.6 և 180.8 մլն խմ: 7,6%- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 428.2 մլն խմ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում