Լիլյա Սիրականյանը և Էստոնիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Լիլյա Սիրականյանը և Էստոնիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

 

Անդրադարձ է կատարվել ձեռներեցության ոլորտի զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև արտահանման ներուժի ընդլայնմանը։
 

Մտքեր են փոխանակվել նաև կանաչ տնտեսության զարգացման և դրա ռազմավարական նշանակության վերաբերյալ։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©