ՄՄանե Գևորգյան

Մեկ օրում բացահայտվել է 186 հանցագործություն. ՆԳՆ

Մեկ օրում բացահայտվել է 186 հանցագործություն. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 19-20-ը:

Բացահայտվել է 186 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է՝

  • 69 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 29 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 8 դեպք՝ սառը զենք կրելու,
  • 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի հափշտակման, խարդախության, խուլիգանության,
  • 3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման,
  • 2-ական դեպք՝ շորթման, զենք-զինամթերքի առգրավման, հարկեր, տուրքեր չվճարելու, փաստաթղթեր կեղծելու, հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու, իրացնելու կամ իրացմանն աջակցելու։

Բացահայտվել է նաև կողոպուտի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
1-ական դեպք՝ կողոպուտի, մարմնական վնասվածք պատճառելու, ծառերը-թփերը ապօրինի հատելու։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։

ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է,
27-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում