ՀՀայկ Նավասարդյան

Գևորգ Պապոյանն ու Եթովպիայի դեսպանը մտքեր են փոխանակել Երևանի և Ադիս Աբեբայի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման վերաբերյալ

Գևորգ Պապոյանն ու Եթովպիայի դեսպանը մտքեր են փոխանակել Երևանի և Ադիս Աբեբայի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման վերաբերյալ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գենետ Թեշոմե Ժիրուին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Գևորգ Պապոյանը մաղթել է դեսպանին արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ նրա առաքելության ընթացքում Հայաստանի և Եթովպիայի հարաբերություններն ավելի կզարգանան։
 
Այնուհետև կողմերը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, ոսկերչության ոլորտում հնարավոր համագործակցության, գործարար համաժողովների կազմակերպման վերաբերյալ հարցեր։
 
Նախարարն անդրադարձել է նաև TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության և երկարաժամկետ խաղաղության համար։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում