ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ ՊՆ-ն պայմանագրային զինծառայություն է առաջարկում սահմանամերձ զորամասերում

ՀՀ ՊՆ-ն պայմանագրային զինծառայություն է առաջարկում սահմանամերձ զորամասերում

Հայաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն զինված ուժերի սահմանամերձ զորամասերում` գնդացրորդ, ավագ հրաձիգ, հրաձիգ, դիպուկահար, նռնակաձիգ, նշանառու /ականանետի/, ավագ վարորդ /B, C, D/, վարորդ /B, C/ մասնագիտություններով:

Շարքային կազմի պայմանագրային զինծառայողի միջին աշխատավարձը կազմում է 135-260 հազար /առանց եկամտահարկի/ ՀՀ դրամ` կախված մարտական հերթապահության ընդգրկվածությունից, զորամասի տեղակայման վայրից և կատարվող խնդիրների առանձնահատկություններից:

Հայաստանի զինված ուժերի շարքային կազմի պայմանագրային զինծառայողների համալրումն իրականացվում է «Զինվորական ծառայության  և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար կարող են դիմել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 40 տարեկան` պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները և իգական սեռի քաղաքացիները` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, ինչպես նաև՝ պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերում հաշվառված մինչև 45 տարեկան քաղաքացիները` զորամասային օղակում ծառայության նշանակվելու դեպքում:

Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել քաղաքացին, որը.

- օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն,

- որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ ունի չհանված կամ չմարված դատվածություն,

- առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:

Պայմանագրային զինծառայողն իրավունք ունի օգտվելու ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների համար նախատեսված բոլոր արտոնություններից, երաշխիքներից և փոխհատուցումներից:

Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար պետք է դիմել համապատասխան զորամասերի հրամանատարությանը կամ տարածքային զինկոմիսարիատներ: Պայմանագրային զինծառայության անցնելու պահանջներին համապատասխանելու դեպքում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, քաղաքացու հետ կնքվում է պայմանագիր` երեք տարի ժամկետով:

Զորամասերի տեղակայման վայրերի ճշգրտման կամ պայմանագրային ծառայության անցնելու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու պետք է դիմել տարածքային զինկոմիսարիատներ, կամ՝ զանգահարել /010/ 29-44-31, /010/ 29-44-88 հետախոսահամարներով (ժամը` 09.00-18.00):

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում