ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ-ում տեխնոլոգիական ոլորտը տարեկան 25% աճ է գրանցում. Հակոբ Արշակյան

ՀՀ-ում տեխնոլոգիական ոլորտը տարեկան 25% աճ է գրանցում. Հակոբ Արշակյան

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Կատարում անցկացվող «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովի շրջանակներում մասնակցել է «Խելացի քաղաք» 2019-ի (Smart City expo Doha 2019) բացման հանդիսավոր արարողությանը և «Խելացի քաղաքներ և ապագայի ճանապարհ» թեմայով նախարարական քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս։

Հակոբ Արշակյանը խոսել է հայկական տեխնոլոգիական առաջընթացի ու զարգացումների մասին, նշել, որ դեռևս խորհրդային տարիներից հայկական ինժեներական և ալգորիթմական դպրոցն ամենաուժեղներից մեկն էր, և պատահական չէ, որ այդ տարիներին Հայաստանը սիլիկոնյան հովիտ էր համարվում։ 

Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հայտարարել է տնտեսության գերակա ուղղություն: Այն  ամեն տարի 25% աճ է գրանցում: Ներկայում համապատասխան քայլեր են իրականացվում արհեստական բանականության, թվային տեխնոլոգիաների, ոլորտի մյուս ճյուղերի արագ ու դինամիկ զարգացման համար։ Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել  արհեստական բանականության կիրառելիության առանձնահատկություններից՝ նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են մարդկանց կենսակերպն ու աշխատանքային գործունեությունը դյուրացնելուն։ 

Նախարարը խոսել է նաև տեխնոլոգիական կրթության կարևորության մասին, նշել,  որ պետք է սկսել դպրոցից, հետո՝ ԲՈՒՀ, ակադեմիա, և այս շղթայի ճիշտ կազմակերպումն արդեն իսկ նկատելի հաջողություններ է գրանցել։ 

Հայաստանը գրավիչ տեխնոլոգիական միջավայր դառնալու ճանապարհին Հակոբ Արշակյանը կարևորել է ազդեցիկ հայկական Սփյուռք ունենալու փաստը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն հայաստանյան, այլև Հայաստանում գործունեություն սկսել ցանկացող օտարերկրյա ընկերություններին կապել աշխարհի շուկաների հետ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում