ՎՎարդան Հովսեփյան

Թուրքիայում կոչ են անում աղջիկներին Թալեաթ անվանակոչել

Թուրքիայում կոչ են անում աղջիկներին Թալեաթ անվանակոչել

Թուրքիայի ընդդիմադիր İyi («Լավ») կուսակցության խոսնակ Յավուզ Աղըրալիօղլուն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։

Հակաամերիկյան շեշտադրումներով հայտնի «Ազգայնական շարժում» կուսակցությունից առանձնացած «Լավ» կուսակցության խոսնակը մասնավորապես նշել է, որ Թուրքիան պարտական չէ ԱՄՆ-ին իր գոյության համար, և եթե Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյեմբերի 13-ին մեկնի ԱՄՆ, թող իր հետ տանի Դոնալդ Թրամփի ուղարկած ամոթալի նամակն ու տեսախցիկների առջև հանձնի նրան։

Յավուզ Աղըրալիօղլուի կարծիքով՝ 1915-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը տեղահանություն է եղել, և նա նույնիսկ փորձել է արդարացնել դրա անհրաժեշտությունը: Աղըրալիօղլուն ակնարկել է, որ այսօր էլ այդպիսի իրավիճակում նույն կերպ կվարվեն, և պատահական չէ, որ թուրք երեխաներին տալիս են Էնվեր, Ջեմալ, Թալեաթ անունները: Թուրք քաղաքական գործիչն նգամ սպառնացել է, որ եթե Թուրքիայի դեմ նման թշնամական վերաբերմունքը շարունակվի, ապա իրենք աղջիկներին էլ Թալեաթ կանվանակոչեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում