ԱԱնժելիկա Ժամհարյան

«Խաղաղության խաչմերուկը» կարող է դառնալ Հնդկաստան-Ռուսաստան և Հնդկաստան-Եվրոպա նոր կապուղի․ Գևորգ Պապոյան

«Խաղաղության խաչմերուկը» կարող է դառնալ Հնդկաստան-Ռուսաստան և Հնդկաստան-Եվրոպա նոր կապուղի․ Գևորգ Պապոյան

Հնդկաստանում հանդիպեցի գործընկերոջս՝ առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալին։ Այս մասին հայտնում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Հանդիպմանը ներկա էր  նաև Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման հնարավորությունները։ Երկկողմ համագործակցության 

ուղղությունների թվում հատկապես կարևորվել է թանկարժեք քարերի և ոսկերչության ոլորտը։ Այս համատեքստում գործընկերոջս ներկայացրեցի Հայաստանում ստեղծված կայուն բիզնես միջավայրը, հարկային արտոնությունները, մրցունակ առևտրային պայմաններն ու մաքսատուրքային առավելությունները, որոնք դարձնում են Հայաստանը գրավիչ՝ թանկարժեք զարդերի արտադրության և արտահանման համար:

Քննարկումներ են ծավալվել նաև դեղագործության, վերականգնվող էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ, մասնավորապես՝ քննարկվել է ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում պայմանավորվեցինք ստեղծել Հայաստանի, Հնդկաստանի և Հնդկաստանի թանկարժեք քարերի և ոսկերչական արտադրանքի արտահանման խթանման խորհրդի համատեղ աշխատանքային խումբ՝ համագործակցության առկա հնարավորությունները գործնական հիմքի վրա դնելու նպատակով։

Ներկայացրեցի է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ շեշտելով, որ այն կարող է դառնալ Հնդկաստան-Ռուսաստան և Հնդկաստան-Եվրոպա նոր կապուղի»,-նշել է նա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում