ԳԳոհար Սիմոնյան

Մի աշխարհում, որտեղ բոլորը նման են մեկը մյուսին, Արմինեն այնքան բնական ու գեղեցիկ է. Հյուլյա Ավշար

Մի աշխարհում, որտեղ բոլորը նման են մեկը մյուսին, Արմինեն այնքան բնական ու գեղեցիկ է. Հյուլյա Ավշար

Աշխարհահռչակ Gucci-ի 2020թ. հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո 23-ամյա մոդել Արմինե Հարությունյանը դարձել է լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի աստղ:

Թուրքիայում ճանաչված փոփ երգչուհի Հյուլյա Ավշարը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ հավանում է Արմինե Հարությունյանին: Այս մասին գրում է Ermenihaber-ը:

«Վերջին շրջանում ամենաշատ հավանածս և, ըստ իս, խարիզմատիկ դեմքը  Արմինե Հարությունյանն է: Մի աշխարհում, որտեղ բոլորը նման են մեկը մյուսին, նա այնքան բնական ու գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունդ»,- ասել է Ավշարը:

Հիշեցնենք, որ  Արմինեն համաշխարհային նորաձևության ցուցադրությանը մասնակցած առաջին հայաստանցի մոդելն է: Միլանում նա պոդյում է բարձրացել համաշխարհային բրենդերից մեկի՝ Gucci-ի 2020թ. գարուն-ամառ հավաքածուն ցուցադրելու համար: Արմինե Հարությունյանին ընտրել էր 500 մոդելների միջից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում