ԴԴիանա Գասպարյան

Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը, նշանակվել է 2 միլիոն դրամ տուգանք. ԲԸՏՄ

Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը, նշանակվել է 2 միլիոն դրամ տուգանք. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել է խորքային հորի ապօրինի հորատման դեպք։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

 

Կոտայքի մարզի Ալափարս գյուղում գործող «ՊԻՈՆ» ՍՊԸ-ն իր տարածքում՝ ջերմոցային տնտեսության ոռոգման նպատակով, առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության, հորատում էր խորքային հոր։ Տեսուչները դադարեցրել են խորքային հորի ապօրինի հորատումը, կապարակնքել հորատող սարքավորումները։

 

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 2.000.000 դրամի չափով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում