ԴԴավիթ Մուրադյան

Կապանում երկհարկանի տուն է այրվել

Կապանում երկհարկանի տուն է այրվել

Նոյեմբերի 12-ի՝ ժամը 12։18-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կապան քաղաքի Բարաբաթում բանավանում՝ եկեղեցու մոտակայքում գտնվող տանը, հրդեհ է բռնկվել:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:12-ին, մարվել՝ 17:21-ին: Այրվել է երկհարկանի տունը (մոտ 160 քմ)․ տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում