Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱրամ Մարանդյան

Կասեցվել է «Պրեմիում»-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Պրեմիում»-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Պրեմիում» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի, գազավորված զովացուցիչ ըմպելիքների և տոմատի հյութի արտադրամասում (ք. Երևան, Գալշոյան փ.) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Մասնավորապես՝
  • չի ապահովվել արտադրական շինություններ կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը.

  • արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները` արտադրամասը և փաթեթավորման սրահը նույն տարածքում են.

  • սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի արտադրական շինության տարածք.

  • արտադրամասն ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով.

  • սննդամթերքի պատրաստման տարածքի պատերի և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.

  • առաստաղի որոշ հատվածներում առկա են եղել անհարթություններ, օդորակչի մոտ՝ դեպի դուրս բացվածքներ, որոշ հատվածներում ծեփերը թափված են եղել.

  • դարակաշարերը և սեղանները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, եղել են կոռոզիայի հետքեր.

  • սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում