ԳԳոհար Սարգսյան

Սյունիքի մարզի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Սյունիքի մարզի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Սյունիքի մարզի պարեկները նոյեմբերի 9-ին Քաջարան քաղաքի Կավճուտ բնակավայրում ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով, կանգնեցրել են Գորիսի 45-ամյա մի բնակչի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում կաղնի ծառատեսակի փայտանյութ է եղել, մինչդեռ վարորդը ներկայացրել էր բոխու փայտանյութի ժամկետանց փաստաթուղթ։

Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում