ՎՎարդան Հովսեփյան

Եվրամիությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է. Մհեր Գրիգորյան

Եվրամիությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակությանը ձևավորված կառուցողական համագործակցության համար՝ շեշտելով, որ Եվրամիությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, որը մշտապես աջակցում է մեր երկրին բարեփոխումների իրականացման գործում:

Դեսպան Վիկտորինը գոհունակությամբ է խոսել ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցած արդյունքների և առաջընթացի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակի շուրջ, խոսել Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության մասին: Անդրադարձ է կատարվել 2020 թ. տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների ուղղություններին, ինչպես նաև արդարադատության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և խորացման հեռանկարը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում