ԱԱննա Զախարյան

Շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունը մոտենում է ավարտին. ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները

Շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունը մոտենում է ավարտին. ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող 2025 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացան:

8 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 6.5 միավոր և կիսում է 2-3-րդ հորիզոնականները: Նույն տարիքային խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը ունի 6 միավոր և կիսում է 4-12-րդ հորիզոնականները:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը ունեն 6 միավոր և կիսում են 3-4-րդ հորիզոնականները: Վերջին խաղափուլում Վահեն և Ռոբերտը կմրցեն իրար դեմ:

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը ունի 6 միավոր և կիսում է 3-8-րդ հորիզոնականները:

Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Մանվել Վարդանյանը և Դավիթ Դալալոյանը ունեն 6 միավոր և կիսում են 3-10-րդ հորիզոնականները:

Առաջնության վերջին խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 7-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում