ԼԼիլիթ Ասատրյան

Ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում 258 դպրոցում. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում 258 դպրոցում. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագծին:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ ներկայացվող նախագծով նախատեսվում է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ կատարման, ինչպես նաև դպրոցների արագ արձագանքման ֆոնդի համալրման և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կարողությունների զարգացման համար 2025 թ. պետբյուջեում կատարել վերաբաշխում 1 մլրդ 854 մլն 791 հազար դրամի չափով, որից 500 մլն-ը՝ Կառավարության պահուստային ֆոնդից:

«Պետք է նշեմ, որ Կառավարության՝ պետական բյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 125.4 մլրդ դրամ: Ծրագրի շրջանակներում հաստատված ցանկերում ներառված օբյեկտներում շինաշխատանքների մեկնարկման, պատշաճ իրականացման, ինչպես նաև ավարտված օբյեկտների գույքով ապահովման նպատակով սույն նախագծով հատկացվում է 1 մլրդ 761 մլն 524 հազար 800 դրամ, որն ուղղվելու է թվով 4 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման աշխատանքների կազմակերպման նպատակին և թվով 16 մանկապարտեզների գույքով ապահովման նպատակին:

300 դպրոցի և 500 մանկապարտեզի այս ծրագրով ցայսօր կառուցման և կապիտալ նորոգման աշխատանքներ են տարվել և տարվում են 357 դպրոցներում: 2026 թվականի բյուջեում այդ նպատակին ուղղված միջոցներն էլ ավելի են աճել՝ կազմելով շուրջ 150 մլրդ դրամ, ինչը 51.2 տոկոսով ավելին է, քան այս տարվա ֆինանսավորումը: Իսկ ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են 60 դպրոցում, որոնցից 35-ը՝ կառուցված, 25-ը՝ նորոգված: Ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում 258 դպրոցում, որոնցից 153-ը՝ կառուցվող, իսկ 105-ը՝ կապիտալ նորոգվող: Եվս 39 դպրոցի շինարարություն կմեկնարկի առաջիկա 3 ամիսների ընթացքում: Մինչև տարեվերջ մենք ակնկալում ենք, որ շահագործման կհանձնենք արդեն իսկ ավարտված 60 դպրոցից բացի ևս 50 դպրոց, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը՝ թվով 151 դպրոց, իսկ մինչև 2026 թվականի  դեկտեմբերի 31-ը՝ ևս 47 կառուցվող դպրոց: Այսինքն՝ ընդհանուր թիվը 2026 թվականի տարեվերջի դրությամբ կկազմի 308 դպրոց, որից 139-ը՝ կառուցված, 169-ը՝ կապիտալ նորոգված: Այստեղ որոշակի մասհանումներ ենք կատարում նաև ՀՏՁՀ-ի կառույցների զարգացմանը: Մինչև տարեվերջ մենք նախատեսում ենք նոր նախագծեր շրջանառել»,- ասաց նախարարի տեղակալը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում