ՔՔրիստինե Ոսկանյան

Քննարկվել են Էջմիածին և Ալմելո քույր քաղաքների համագործակցության ամրապնդման հնարավորությունները

Քննարկվել են Էջմիածին և Ալմելո քույր քաղաքների համագործակցության ամրապնդման հնարավորությունները

Նոյեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Նիդերլանդների Ալմելո քաղաքի քաղաքապետ Ռիչարդ Կորտելանդին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Էջմիածին և Ալմելո քույր քաղաքների համագործակցության ամրապնդման, ինչպես նաև համայնքային զարգացման և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
 

Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ռիչարդ Կորտելանդին՝ Ալմելոյի հայ համայնքի հետ արդյունավետ համագործակցության և համայնքային նախաձեռնություններին ցուցաբերած աջակցության համար։

 

Կողմերը վստահություն են հայտնել, որ համագործակցության ընդլայնումը կնպաստի ոչ միայն երկու քաղաքների, այլև Հայաստանի և Նիդեռլանդների միջև բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում