ԱԱննա Զախարյան

Ուժեղ երկրաշարժ Աֆղանստանում. կան զոհեր և վիրավորներ, վնասվել է աշխարհահռչակ Կապույտ մզկիթը

Ուժեղ երկրաշարժ Աֆղանստանում. կան զոհեր և վիրավորներ, վնասվել է աշխարհահռչակ Կապույտ մզկիթը

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի կենտրոնում՝ Մազարի Շարիֆից 45 կմ հեռավորությամբ:

Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը։

Աֆղանստանի հյուսիսային Մազարի Շարիֆ քաղաքում գտնվող աշխարհահռչակ Կապույտ մզկիթը, որը հայտնի է նաև որպես «Ալիի դամբարան» կամ «Հազրաթ Ալիի սրբավայր», մասամբ ավերվել է: Աֆղանական AVA-press-ի հաղորդմամբ՝ որոշ սալիկներ և մինարեթներ են ընկել, գմբեթի ներքին հատվածները և գլխավոր սյուները տեսանելի վնասներ չունեն, կանգուն են:

Ըստ որոշ աղբյուրների՝ աղետի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում, ամբողջությամբ փակվել է Բալխ-Սամանգան մայրուղու մի հատվածը՝ Թաշգուրգան կիրճի տարածքում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում