ԿԿարմեն Ղուկասյան

Նախատեսում ենք սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցի արդիականացում. Արփինե Սարգսյան

Նախատեսում ենք սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցի արդիականացում. Արփինե Սարգսյան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է «2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումը:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կապիտալ ծախսերի հատկացումների մասով իր ելույթում առանձնացրեց ամենակարևորը, որը վերաբերում է սեյսմիկ պաշտպանության ոլորտին:

Նախարարը տեղեկացրեց՝ նախատեսում են սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցի արդիականացում: Ներդրումային ծրագիրը հավանության է արժանացել Կառավարության համապատասխան հանձնաժողովի կողմից:

«Ըստ այդմ՝ նախատեսում ենք ունենալ երկրաքիմիական կայանի վեց տնակի ձեռքբերում, ինչպես նաև 13 կարևորագույն նշանակության սարքեր-սարքավորումներ, որոնք թույլ կտան սեյսմիկ պաշտպանության ոլորտում ավելի ճշգրիտ հաշվարկներ իրականացնել և ճշգրիտ կանխատեսումներ նաև ևս ապահովել»,- հայտնեց ՆԳ նախարարը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում