ԿԿարմեն Ղուկասյան

ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի առաջին խաղափուլի առաջին խաղում Գաբրիել Սարգսյանը առավելության հասավ Շրի Լանկան ներկայացնող միջազգային վարպետի նկատմամբ

ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի առաջին խաղափուլի առաջին խաղում Գաբրիել Սարգսյանը առավելության հասավ Շրի Լանկան ներկայացնող միջազգային վարպետի նկատմամբ

2025 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի առաջին խաղափուլի առաջին խաղում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Շրի Լանկան ներկայացնող միջազգային վարպետ Ռանինդու Դիլշան Լիանագեի նկատմամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

 

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ահմեդ Ադլիի հետ:
 

 

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Մալայզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Մոհան Հավինի հետ:

 

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը նույնպես սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի վարպետ Սատրիա Դուտա Չահայայի հետ:
 

 

Մրցաշարին մասնակցում է նաև գրոսմայստեր Շանթ Սարգսյանը (33-րդ մեկնարկային համար), որը պայքարին կմիանա երկրորդ խաղափուլից:
 
Մեկնարկային աղյուսակի առաջին 50 շախմատիստները մրցաշարը սկսում են երկրորդ խաղափուլից։
 
Մրցաշարն անցկացվում է նոկաուտ ձևաչափով՝ 8 խաղափուլով: Յուրաքանչյուր խաղափուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե հաշիվը լինի 1:1, հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:
 

Առաջին խաղափուլի երկրորդ պարտիան կմեկնարկի նոյեմբերի 2-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում