ԼԼիլիթ Ասատրյան

Քրիստինե Ղալեչյանը և Ստելլա Ռենիտան անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման հեռանկարներին

Քրիստինե Ղալեչյանը և Ստելլա Ռենիտան անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման հեռանկարներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության նորանշանակ ղեկավար Ստելլա Ռենիտային և ԵՄ հարևանության վարկային գործառույթների բաժնի ավագ մասնագետ Ստեֆանի Գիդար Բրանդին։ 

 

Ինչպես հայտնում են ՏԿԵՆ-ից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, անդրադարձել են նաև տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման հեռանկարներին և Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։

 

Քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական ծրագիրը, որի համաֆինանսավորումն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից։ Փոխնախարարը նկատել է, որ շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2026 թ., ուստի ծրագրերի նախապատրաստական փուլը կարևոր նախապայման է՝ ծրագրերի սահուն և արդյունավետ ընթացքի համար։

 

Կողմերը քննարկել են նաև անցած տարի մայիսյան ջրհեղեղի հետևանքով վնասված Մ6 ավտոճանապարհի վերականգնման, Գյումրին շրջանցող ճանապարհի կառուցման ծրագրերը, ինչպես նաև «Դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակներում Ջրային կոմիտեին առնչվող մի շարք հարցեր։

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման և տարածաշրջանային կապերի ամրապնդման ուղղությամբ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում