ՆՆարե Ոսկանյան

Բեռլինում հանդիպեցի գերմանացի ավելի քան 40 գործարարների հետ․ Գևորգ Պապոյան

Բեռլինում հանդիպեցի գերմանացի ավելի քան 40 գործարարների հետ․ Գևորգ Պապոյան

Այսօր Բեռլինում հանդիպեցի գերմանացի ավելի քան 40 գործարարների հետ։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ 

Հանդիպման ընթացքում ներկայացրեցի Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններն ու գործիքակազմը։ 

Առանձին անդրադարձա երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանը՝ մասնավորապես գյուղատնտեսության, էներգետիկայի, ձեռներեցության զարգացման, տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում։

«Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց ես համոզված եմ, որ իրական ներուժը դեռ առջևում է։ Մենք նպատակ ունենք նոր թափ հաղորդել առևտրային և ներդրումային մեր երկկողմ հարաբերություններին՝ խրախուսելով ուղղակի ներդրումները Գերմանիայից և ընդլայնելով համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, վերականգնվող էներգիան, ջրային ռեսուրսների կառավարումը, գյուղատնտեսությունը, նորարարությունը և տեխնոլոգիաները»,- նշեցի իմ խոսքում։

Հանդիպման ընթացքում պատասխանեցի նաև մասնակիցներին հուզող հարցերին, լսեցի նրանց առաջարկները»,-նշել է նա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում