ՄՄուշեղ Իսախանյան

Պաշտոնական այցով Հայաստանում է ՌԴ պաշտպանության նախարարը

Պաշտոնական այցով Հայաստանում է ՌԴ պաշտպանության նախարարը

Պաշտոնական այցով Հայաստանում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա գլխավորած պատվիրակությունը ժամանել է Գյումրիի օդանավակայան, որտեղից նախատեսված էր այց ռուսաստանյան 102-րդ ռազմակայան: Արդեն Երևանում կայացել է երկու երկրների պաշտպանության նախարարների առանձնազրույցը, ինչից հետո պատվիրակությունների բանակցությունը շարունակվել է ընդլայնված կազմով:

Խորհրդանշական էր այցը 102-րդ ռազմակայանից սկսելը՝ իր խոսքում նշել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, կարևոր համարելով ռազմակայանի հետ անցկացվող ամենամյա ռազմական պատրաստվածության միջոցառումները: Տոնոյանը, որպես օրինակ, նշել է այս տարի անցկացված հայ-ռուսական համատեղ զորավարժությունների դրական արդյունքը:

Իր հերթին Սերգեյ Շոյգուն ընդգծել է, որ գործակցությունը լավ է ստացվում, բոլոր պայմանավորվածություններն իրագործվում են ժամկետների մեջ: ՌԴ պաշտպանության նախարարը հավելել է, որ այս տարիների ընթացքում մեծ փորձ է կուտակվել ահաբեկության դեմ պայքարում, նաև՝ հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցում:

Սա այս տարվա ընթացքում պաշտպանության նախարարների արդեն 3-րդ հանդիպումն է: Նախատեսված է նաև ՌԴ պաշտպանության նախարարի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում