ՄՄարո Թարվերդյան

Աբովյանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Աբովյանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) հացի արտադրամասում։

 
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

 

Մասնավորապես՝
 
- արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել լվացվող ու անջրանցիկ նյութերից.
- սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում.
- արտադրական շինությունում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստներ, կոշիկներ.
- շինությունում պահվել են չօգտագործվող նյութեր և պարագաներ, այդ թվում՝ լվացող և ախտահանող։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում