ԼԼուսինե Մուրադյան

2025 և 2026 թվականների տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են դեպի վերև. ի՞նչի հետ է դա կապված

2025 և 2026 թվականների տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են դեպի վերև. ի՞նչի հետ է դա կապված

Տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են դեպի վերև՝ ելնելով այս տարվա զարգացումներից և առաջիկա սպասումներից: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին «2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆիանանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Այս տարվա կանխատեսումները 5,1 տոկոսից վերանայվել են 5,2 տոկոսի 2025 թվականի համար, և 2026 թվականի համար 5,1 տոկոսից վերանայվել են 5,4 տոկոսի:

Դեֆլյատորի աճը կանխատեսվել է թիրախային 3 տոկոսի սահմաներում: 2025 թվականի կանխատեսումները վերանայվել են 2,5-ից մինչև 2,6 տոկոս»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ տնտեսական աճը պայմանավորված կլինի հիմնականում ծառայությունների և արդյունաբերության աճով, իսկ պահանջարկի տեսանկյունից՝ ներքին պահանջարկի և հայկական ծագման ապրանքների արտահանման աճով, որի աճը, ըստ Վահե Հովհաննիսյանի, այս տարվա ընթացքում արդեն իսկ շարունակական կերպով նկատվում է:

«2027-2028 թվականներին տնտեսական աճը նույնպես հիմնականում պայմանավորված կլինի ծառայությունների և արդյունաբերության աճով, իսկ պահանջարկի տեսանկյունից՝ ներքին և արտաքին պահանջարկի աճով»,- ասաց նա:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում