ԴԴիանա Գասպարյան

Երևանում անցկացվել է Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ ասամբլեան

Երևանում անցկացվել է Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ ասամբլեան

Երևանում հոկտեմբերի 24-25-ը անցկացվել է Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի (ESC) 30-րդ հոբելյանական ասամբլեան, որին մասնակցել են 47 երկրի շուրջ 110 պատվիրակ, ինչպես նաև շուրջ 50 պատվավոր հյուր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։

Ասամբլեայի շրջանակում կայացել են կոնֆեդերացիայի նախագահի և ղեկավար կազմի ընտրությունները։ Փակ քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ Ալեքսանդր Ռատները վերընտրվել է Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Ալեքսանդր Ռատներն ընդգծել է, որ այս վեհաժողովը կոնֆեդերացիայի ժողովրդավարական գործընթացների առանցքն է, որտեղ բոլոր անդամ ֆեդերացիաները միավորվում են՝ վերանայելու ձեռքբերումները, փոխանակվելու կարծիքներով և սահմանելու ընդհանուր ապագայի ուղին։ Նա նաև շնորհակալություն է հայտնել հայաստանյան գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և միջոցառման՝ բարձր մակարդակով կազմակերպման համար։

Ասամբլեայի ընթացքում ընտրվել են նաև կոնֆեդերացիայի փոխնախագահները՝ Գիորգի Նագին (Հունգարիա), Վեսելա Լետչևան (Բուլղարիա), Ջոն Հանսենը (Դանիա) և Նինո Սալուկվաձեն (Վրաստան)։

Երկօրյա ասամբլեայի ընթացքում քննարկվել են Եվրոպայում հրաձգության զարգացման հիմնական ուղղությունները, առաջիկա միջազգային մրցաշարերի կազմակերպման հարցերը, 2028 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերի անցկացումը, ինչպես նաև Անդորրայի, Լիխտենշտեյնի և Սան Մարինոյի ազգային ֆեդերացիաների անդամակցության կարգավիճակը։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև երիտասարդ մարզիկների ներգրավման ծրագրերին։

Ասամբլեայի ավարտին մասնակիցները բարձր են գնահատել Հայաստանի կողմից միջոցառման կազմակերպման մակարդակը և պատրաստակամությունը։ Նրանք նաև նշել են, որ մեծ ոգևորությամբ են սպասում 2026 թվականին Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, որը կդառնա տարածաշրջանի կարևորագույն սպորտային իրադարձություններից մեկը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում