ԿԿարմեն Ղուկասյան

Սևանա լճում հայտնաբերվել են ապօրինի 67 խեցգետնորսիչ և 18 ձկնորսական ցանց

Սևանա լճում հայտնաբերվել են ապօրինի 67 խեցգետնորսիչ և 18 ձկնորսական ցանց

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցները Սևանա լճում՝ Հայրավանքին հարող տարածքում, հայտնաբերել են ապօրինի 67 խեցգետնորսիչ և 18 ձկնորսական ցանց։ Այս մասին տեղեկացնում են Էկոպարեկային ծառայությունից:

 

Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, 18 խեցգետին բաց է թողնվել լիճ:

 

Հիշեցնենք, որ Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 865-Ն որոշմամբ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները, համաձայն որի 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել, իսկ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում