ԿԿարմեն Ղուկասյան

Գեղարդից դեպի Աժդահակ լեռ տանող ճանապարհին չորս քաղաքացի մոլորվել է. օգնության են հասել փրկարարները

Գեղարդից դեպի Աժդահակ լեռ տանող ճանապարհին չորս քաղաքացի մոլորվել է. օգնության են հասել փրկարարները

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20։21-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարդից դեպի Աժդահակ լեռ տանող ճանապարհին չորս քաղաքացի ավտոմեքենայով մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 02։10-ին, փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Գողթ գյուղ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում