Կապանում ընթանում են հիվանդանոցային համալիրի շինաշխատանքները

Կապանում ընթանում են հիվանդանոցային համալիրի շինաշխատանքները

Կապանում կառուցվող 2 շենքից բաղկացած բուժկենտրոնը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով: Այստեղ կմատուցվեն ծննդաբերական, թերապևտիկ, վիրահատական ու ինֆեկցիոն ծառայություններ։ Շինարարները խոստանում են մինչև տարեվերջ ավարտել աշխատանքների մեծ մասը:

2 մասնաշենքերը մառուցվում են «Առողջապահական համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակներում. նախկին թերապևտիկ բաժանմունքից միայն հիմնական պատերն են մնացել, ամբողջը քանդվել ու ամրացվել է՝ արդիական չափանիշներին համապատասխան։

Վերակառուցված ու վերազինված հիվանդանոցը կկարողանա այցելուներին ավելի բարձրակարգ բժշկական ծառայություններ մատուցել, կապանցիներն այլևս ստիպված չեն լինի գնալ Երևան բուժման համար։

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում