ՄՄարո Թարվերդյան

Քննարկվել է Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու տևողության սահմանափակման հարցը

Քննարկվել է Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու տևողության սահմանափակման հարցը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին տասնյակից ավելի հարցեր։

Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու տևողության սահմանափակման հարցը։

Քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրեց, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։

Նշվեց նաև, որ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններում ներկայումս շրջանառվում է գործող օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտի նախագիծ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում