ԴԴիանա Գասպարյան

Վթար Վաղարշապատ-Մարգարա ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Վթար Վաղարշապատ-Մարգարա ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 09։14-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ապագա գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են Lada և Mazda մակնիշների ավտոմեքենաները։

Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդը և Lada մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և Lada մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում