ՎՎարդուհի Հարությունյան

Մոսկվայի դեմ Բրյուսելի քաղաքականությունը ձախողվել է. Սիյարտո

Մոսկվայի դեմ Բրյուսելի քաղաքականությունը ձախողվել է. Սիյարտո

Politico-ն հայտնում է, որ ԵՄ դեսպանները համաձայնության են եկել ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային վարկեր տրամադրելու շուրջ։ Խոսքը 140 միլիարդ եվրոյի մասին է: Այս գումարը կարող է Կիևին փոխանցվել երկու-երեք տարվա ընթացքում՝ ռազմական կարիքների համար:

ԵՄ Խորհուրդն էլ հաստատել է 2028 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանից գազի գնումն արգելելու՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկը։ Այժմ այն պետք է ընդունի Եվրախորհրդարանը:

Հունգարիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ այլևս չեն պատրաստվում խանգարել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների ընդունմանը: Պետեր Սիյարտոյի խոսքով՝ Բուդապեշտին հաջողվել է հակառուսական սահմանափակումների 19-րդ փաթեթից բացառել Հունգարիայի ազգային շահերին հակասող դրույթները: Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ Մոսկվայի դեմ Բրյուսելի քաղաքականությունը ձախողվել է։ Մոսկվայի դեմ 19-րդ փաթեթին աջակցելու մասին է հայտարարել նաև Սլովակիան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում