ԴԴիանա Գասպարյան

Փոփոխություններ են նախատեսվում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում

Փոփոխություններ են նախատեսվում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում

Առաջարկվում է ստեղծել իրավական հիմք՝ ՆԳ նախարարության ենթակայությամբ գործող տեխնիկական անվտանգության պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման համար: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Արմեն Մկրտչյանի տեղեկացմամբ՝ նշյալ ՊՈԱԿ-ի հիմնական գործառույթները, մասնավորապես՝ տեխնիկական քննության, ինչպես նաև՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը, կարող են իրականացնել նաև իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (հավատարմագրված անձ):

Նախագծով առաջարկվում է ՊՈԱԿ-ի՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման և համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրման ու տեխնիկական քննության իրականացման գործառույթները վերապահել միայն հավատարմագրված անձանց, իսկ ՊՈԱԿ-ի՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության և տեխնիկական քննության իրականացման հետ չկապված գործառույթները հանել օրենքից:

Նախատեսվում է, որ նախագծի ընդունման արդյունքում հավատարմագրված անձանց համար կապահովվի բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր:

Նախագծի ընդունումը կնպաստի տվյալ ոլորտում տնտեսական գործունեության ազատությանը, ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը, ինչպես նաև՝ ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը: Կբարելավվի տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում Ներքին գործերի նախարարության կողմից քաղաքականության մշակման և իրականացման գործիքակազմը՝ նշված գործառույթի իրականացումը դարձնելով ավելի արդյունավետ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում՝ հատուկ ընթացակարգով:

Հարցը քննարկվել է հոկտեմբերի 20-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում