ՎՎարդուհի Հարությունյան

Վրաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը՝ փողոցային ակցիային Էլինա Վալտոնենի մասնակցության կապակցությամբ

Վրաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը՝ փողոցային ակցիային Էլինա Վալտոնենի մասնակցության կապակցությամբ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը, մտահոգություն հայտնել փողոցային ակցիային Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի մասնակցության կապակցությամբ:

Նախարար Վալտոնենի հրապարակային հայտարարությունը, որը չի արտացոլում իրականությունը, միջազգային հանրությանը Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ մոլորության մեջ գցելու գիտակցված փորձ է՝ նշել են գերատեսչությունից:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանի վարչապետը չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումը։ Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ պատճառը Թբիլիսիի կենտրոնում կազմակերպված անօրինական հանրահավաքին Վալտոնենի մասնակցությունն ու արած հայտարարություններն են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում