ԱԱրամ Մարանդյան

Առինջ գյուղում ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Առինջ գյուղում ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «GAZelle» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները. վարորդները և երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում