ԼԼուսինե Մուրադյան

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի պատմության և մշակույթի հուշարձաններ

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի պատմության և մշակույթի հուշարձաններ

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի՝ Ամրակից գյուղի Սբ. Նիկոլայ եկեղեցի և Լոռի բերդ՝ տեղում ծանոթանալու պետական բյուջեի միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման և վերականգնման աշխատանքներին:

Ամրակիցի Սբ. Նիկոլայ եկեղեցում կապալառու ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են տարածքի բարեկարգման և ներքին հարդարման աշխատանքները, որոնք այժմ ընթացքի մեջ են: Մասնագետները նաև ուսումնասիրել են եկեղեցու վերականգնված գմբեթները:

Լոռի բերդի տարածքում ընթացքի մեջ են եկեղեցու և բաղնիքի վերականգնումը, իսկ որոշ հատվածներում՝ ջրամատակարարման կավե նոր խողովակների տեղադրումը, հիպոկաուստ հատակի մասնակի վերականգնումը և միջնաբերդի պատերի՝ կրաավազային բարդ շաղախով ներարկումը: Բարեկարգման և վերականգնման շրջանակում հուշարձանի նշված հատվածները լվացվել են ճնշումով ջրային շիթով և կարանախցվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում