ԿԿարմեն Ղուկասյան

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում առավելության է հասել Հունգարիայի հավաքականի նկատմամբ

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում առավելության է հասել Հունգարիայի հավաքականի նկատմամբ

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Հունգարիայի հավաքականի նկատմամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

 

Այսօր հաղթել են Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
 

 

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Իսպանիայի հավաքականի հետ:

 

Հաղթանակ է տարել Հայկ Մարտիրոսյանը: Շանթ Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
 
Առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ։

 

Այս պահին Հայաստանի կանանց հավաքականը 36 թիմերի մեջ կիսում է 5-9-րդ հորիզոնականները, իսկ տղամարդկանց հավաքականը 40 երկրների մեջ գտնվում է 10-րդ հորիզոնականում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում