ՔՔրիստինե Ոսկանյան

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը երկամարտի 461 կգ արդյունքով դարձավ ԱԱ-ի կրկնակի չեմպիոն։
 
Վարազդատ Լալայանը պոկեց 206 կգ ու 211 կգ: Այս վարժությունում Վարազդատ Լալայանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 245 կգ, 250 կգ․ այս վարժությունում ևս նա առաջինն էր:
 
Հիշեցնենք՝ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրել էր 187 կգ: Այս վարժությունում մեր ծանրորդը դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 220 կգ: Երկամարտի 407 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանը աշխարհի առաջնությունում 4-րդն է:
 
Հայաստանի ընտրանու անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում անհաջող է մասնակցել: Նա չի բարձրացրել 185 կգ ու 187 կգ: Մարտիրոսյանը չի մասնակցել հրում վարժությանը:
 
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Աննա Ամրոյանը կանանց 77 կգ քաշային ծանրորդների B ենթախմբում` պոկել էր 100 կգ և հրել 130 կգ: Երկամարտում նա հավաքել է 230 կգ: Այս ենթախմբում Ամրոյանը 4-րդն է:
 
88 կգ քաշային ծանրորդների պայքարում Սուրեն Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 160 կգ և այս վարժությունում մեր ծանրորդը 7-րդն էր:
 
71 կգ քաշային Գոռ Սակահյանը դարձել էր պոկում վարժության փոխչեմպիոն: Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրել էր 150 կգ ու 154 կգ: 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում