ԱԱնժելիկա Ժամհարյան

Ավարտվել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ խաղափուլը. որ հորիզոնականներում են Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները

Ավարտվել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ խաղափուլը. որ հորիզոնականներում են Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները

Ավարտվել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ խաղափուլը։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Ադրբեջանի թիմի հետ։ Հանդիպումն ավարտվել է Ադրբեջանի օգտին՝ 2.5:1.5 հաշվով։

Կանանց հավաքականը նույնպես մրցել է Ադրբեջանի թիմի հետ, և հանդիպումն ավարտվել է Ադրբեջանի օգտին՝ 3:1 հաշվով։

Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ։

Այս պահին Հայաստանի կանանց հավաքականը 36 թիմերի մեջ կիսում է 9-րդ հորիզոնականը, իսկ տղամարդկանց հավաքականը՝ 40 երկրների մեջ 11-րդ հորիզոնականը։

Վաղը հանգստյան օր է։ Հաջորդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին։

7-րդ խաղափուլում մեր տղամարդկանց հավաքականը կմրցի Իսպանիայի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Հունգարիայի հավաքականի հետ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում