ԼԼուսինե Մուրադյան

Անձը մաքսային հսկողությունից թաքցրել է 42 հազար տուփ ծխախոտ. վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Անձը մաքսային հսկողությունից թաքցրել է 42 հազար տուփ ծխախոտ. վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ անձն իր կողմից շահագործվող՝ ցեմենտով բեռնված բեռնատար ավտոմեքենայով, մաքսային հսկողությունից թաքցնելով՝ այլ երկրից ՀՀ տարածք է ներմուծել ընդհանուր 42.400 տուփ ծխախոտ, որի հետևանքով չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 15 մլն 9 հազար 600 դրամ ակցիզային հարկ։

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը)։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում