ԱԱննա Զախարյան

Միջնորդներից և ԱՄՆ վարչակազմից հավաստիացումներ ենք ստացել՝ պատերազմն ամբողջությամբ ավարտվել է. ՀԱՄԱՍ-ի ղեկավար

Միջնորդներից և ԱՄՆ վարչակազմից հավաստիացումներ ենք ստացել՝ պատերազմն ամբողջությամբ ավարտվել է. ՀԱՄԱՍ-ի ղեկավար

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Խալիլ ալ Հայյան հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի ավարտի մասին: Նրա տեսաուղերձը հեռարձակել է «Ալ Ջազիրան»:

«Մենք եղբայրական միջնորդներից և ԱՄՆ վարչակազմից հավաստիացումներ ենք ստացել, որոնք հաստատել են, որ պատերազմն ամբողջությամբ ավարտվել է»,- ասել է Ալ Հայյան։

Նրա խոսքով՝ ձեռք բերված համաձայնությունների առաջին փուլը նախատեսում է հրադադար և գերիների փոխանակում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնագրեր են ստորագրել ԱՄՆ խաղաղության ծրագրի առաջին փուլի շրջանակում:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն իր հերթին հաստատել էր Գազայում հրադադարի համաձայնագրի կնքումը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում