ԴԴավիթ Մուրադյան

Խոյ համայնքում դադարեցվել է գազաբենզալցակայանի գործունեություն. կայանները նաև ապամոնտաժվել են

Խոյ համայնքում դադարեցվել է գազաբենզալցակայանի գործունեություն. կայանները նաև ապամոնտաժվել են

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի 32-րդ փողոցի 1-ին հողամաս հասցեում գործող «Էդո Սարուխ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկ գազի լցավորման կայանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են տեսչական մարմնից:

 

«Հետազոտության արդյունքում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղիղ սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և քաղաքացիների անվտանգության համար։

 

Հաշվի առնելով խախտումների ռիսկայնության և վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 24-ին ընդունվել է որոշում՝ դադարեցնելու տվյալ լցակայանների գործունեությունը։

 

Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության, ինչպես նաև Արմավիրի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից իրականացված բացատրական աշխատանքի արդյունքում տնտեսավարողը սեփական միջոցներով կամավոր ապամոնտաժել է լցավորման կայանները»,- ասված է հաղորդագրությունում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում