ՄՄարո Թարվերդյան

Երկու տրակտոր «Հայանտառ»-ին. միջազգային համագործակցությունը՝ ի նպաստ ՊՈԱԿ-ի տեխնիկական վերազինման

Երկու տրակտոր «Հայանտառ»-ին. միջազգային համագործակցությունը՝ ի նպաստ ՊՈԱԿ-ի տեխնիկական վերազինման

«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեղի է ունեցել «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ին երկու տրակտորի հանձնման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

 

Տրակտորները ձեռք են բերվել Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ, ՄԱԿ ՊԳԿ (FAO) - ՇՄՆ «ԲԾԻԳ» ՊՀ - «Հայանտառ» ՊՈԱԿ եռակողմ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում։
 
Դրանք կօգտագործվեն Լոռու, Սյունիքի մարզերում և տեխնիկական հագեցվածության շնորհիվ կծառայեն մասնավորապես անտառօգտագործման աշխատանքներին։

 

Նախարարությունից նշում են, որ ութնամյա նախագիծը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանի կառավարության, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի, Իտալիայի Բոլցանոյի ինքնավար մարզի, Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ ՊԳԿ-ի կողմից։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում