ԴԴիանա Գասպարյան

Արսեն Թորոսյանը «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնում ծանոթացել է սոցիալական ծառայությունների թվայնացման գործընթացին

Արսեն Թորոսյանը «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնում ծանոթացել է սոցիալական ծառայությունների թվայնացման գործընթացին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոն և «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:

 

Նախարար Թորոսյանը ծանոթացել է սոցիալական ծառայությունների թվայնացման գործընթացին, ոլորտում իրականացվող հետազոտությունների, ինչպես նաև ոլորտային մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին։

 

Հանդիպումների ընթացքում նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ սոցիալական ծառայությունները պետք է հասանելի ու մատչելի լինեն շահառուների բոլոր խմբերի համար և շարունակեն ուղղված լինել նրանց իրական կարիքներին։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է նաև սոցիալական ոլորտի աշխատողների մասնագիտական կարողությունների և հմտությունների շարունակական զարգացման կարևորությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում