ԼԼիլիթ Ասատրյան

Խորհրդարանական ընտրությունների եք մասնակցում, բա բանավեճի չե՞ք գալու, էլի փախնելո՞ւ եք. վարչապետը՝ նախկին նախագահներին

Խորհրդարանական ընտրությունների եք մասնակցում, բա բանավեճի չե՞ք գալու, էլի փախնելո՞ւ եք. վարչապետը՝ նախկին նախագահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում «Մի րոպե մի բան ասեմ-3» խորագրով գրառում է արել՝ նշելով.

«Պատկերացնո՞ւմ եք` պատերազմում իբր հաղթած, իբր Ղարաբաղը հայկական պահած, իբր բանակցություններում անգերազանցելի, իբր տնտեսությունը զարգացրած երեք նախկին ղեկավարները վախենում են գալ ինձ հետ բանավեճի: Ընդ որում՝ այդ ժանրը, որ «ես քեզ հետ բանավիճելու բան չունեմ», լեգիտիմ ժանր է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մարդկանց խոսացածի 99.9 տոկոսը բանավեճ է ինձ հետ, իսկ չեն գալիս բանավեճի, որովհետև իրենց խոսացածի 99.9 տոկոսը, որ բանավեճ է ինձ հետ, ֆեյք է, և դա շատ հեշտությամբ ցույց կտանք:

Ի դեպ, խորհրդարանական ընտրությունների եք մասնակցում. բա բանավեճի չե՞ք գալու, էլի փախնելո՞ւ եք»:

Հիշեցնենք՝ Փաշինյանը, անդրադառնալով բանակցային գործընթացի վերաբերյալ արված իր գրառման արձագանքին, նշել էր՝ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ձևաչափով հիմնավորել ասածները։

ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակները ի պատասխան հանդես էին եկել հայտարարություններով՝ մերժելով բանավեճի հրավերը։ Դրանից հետո Փաշինյանը բազմիցս դիմել է ՀՀ նախկին նախագահներին՝ կրկին հրավիրելով բանավեճի, այդ առաջարկները ևս մերժվել էին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում