ԱԱրևիկ Աբելյան

Կառավարությունում քննարկել են ԱԻՆ-ի բյուջետային հատկացման հայտը

Կառավարությունում քննարկել են ԱԻՆ-ի բյուջետային հատկացման հայտը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում շարունակվում է պետական գերատեսչությունների՝ 2020 թ. բյուջետային հատկացումների հայտերի քննարկումը։ Այսօր քննարկվել է արտակարգ իրավիճակների նախարարության հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսված հատկացումների հայտը։ Նախարարության առաջնահերթությունների, գերակա խնդիրների, դրանց կատարմանն ուղղված միջոցառումների, կառուցվածքային բարեփոխումների համատեքստում անդրադարձ է եղել ըստ ոլորտների 2020 թ. նախատեսված անելիքներին։ Մասնավորապես, քննարկվել են արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության վերահսկողության, աղետների ռիսկի կառավարման, տեխնիկական անվտանգության և հագեցվածության ապահովման և մի շարք այլ ուղղություններով աշխատանքները, արծարծվել են նախարարության համակարգում գործող առանձնացված ստորաբաժանումների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։

Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է՝ գերատեսչություններին պետական բյուջեից տրվող հատկացումները պետք է ծախսվեն նպատակային, և ծախսերը պետք է առավելագույնս հիմնավորված լինեն։ Այս համատեքստում Կառավարության ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել, ինչպես նաև հանձնարարել է հետևողական լինել կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում