ԼԼիլիթ Ասատրյան

«Գործարանային» կայարանի մուտքի հարակից տարածքում ընթանում են բարեկարգման աշխատանքներ

«Գործարանային» կայարանի մուտքի հարակից տարածքում ընթանում են բարեկարգման աշխատանքներ

«Գործարանային» կայարանի մուտքի հարակից տարածքում այս օրերին ընթանում են բարեկարգման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:

Տարածքը շուրջ երեք տասնամյակ չէր վերանորոգվել, և այժմ այն աստիճանաբար ստանում է նոր, խնամված տեսք։ Մաքրվում են տարիների փոշով և անձրևների հետքերով պատված բազալտե ու տուֆե պատերը՝ վերադարձնելով տարածքին իր նախկին գեղեցիկ տեսքը։

Առաջացած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը՝ վստահ լինելով, որ աշխատանքների ավարտից հետո կայարանը կդիմավորի  բոլորին ավելի գեղեցիկ ու հարմարավետ տեսքով։

Տեսանյութը՝ այստեղ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում