ԷԷմմա Վարդանյան

ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի 37-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար Արման Եղոյանը կգործուղվի Անդորրա

ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի 37-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար Արման Եղոյանը կգործուղվի Անդորրա

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի 37-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար հոկտեմբերի 19-23-ը Անդորրա լա Վելլա (Անդորրայի Իշխանապետություն) կգործուղվի ՖԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Պատվիրակության կազմում կլինի նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համապատասխան կարգադրությունը ստորագրել է այսօր՝ հոկտեմբերի 6-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում