ՎՎարդուհի Հարությունյան

Մյունխենի օդանավակայանը երկրորդ օրն անընդմեջ դադարեցրել է աշխատանքը դրոնների պատճառով

Մյունխենի օդանավակայանը երկրորդ օրն անընդմեջ դադարեցրել է աշխատանքը դրոնների պատճառով

Մյունխենի օդանավակայանը երկրորդ օրն անընդմեջ դադարեցրել է աշխատանքը դրոնների պատճառով։

Հոկտեմբերի 3-ի ուշ երեկոյան Գերմանիայի օդային երթևեկության կառավարման ծառայությունը ժամանակավորապես արգելել է թռիչքները: Տեղի ունեցածի պատճառով 23 ինքնաթիռ վերահասցեավորվել է այլ օդանավակայաններ, 12 չվերթ չեղարկվել է, 46-ը՝ հետաձգվել։  Ժամանակին չի կարողացել թռչել մոտ 6500 ուղևոր։ 

Հոկտեմբերի 4-ի առավոտյան օդանավակայանը հայտնել է, որ թռիչքներն աստիճանաբար վերսկսվում են, սակայն օրվա ընթացքում հնարավոր են ուշացումներ:

Նախորդ անգամ Մյունխենի օդանավակայանը ԱԹՍ-ների պատճառով դադարեցրել էր աշխատանքը հոկտեմբերի 2-ի երեկոյան:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում